ՍԴ-ն վարույթ է ընդունել ՀԷՑ-ի վերաբերյալ ընդդիմադիրների դիմումը

Հասարակություն

17.09.2025 | 12:25

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ընդդիմադիր պատգամավորների դիմումը, որով նրանք վիճարկում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետականացնելուն միտված օրենքների դրույթների սահմանադրականությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից։

Խոսքը «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում կատարված փոփոխությունների մասին են։ Օրենքներում կատարված հրատապ փոփոխություններից հետո  ամռանը կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ում հնարավոր եղավ ժամանակավոր կառավարիչ նշանակել, որից հետո ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում մի շարք փոփոխություններ կատարեց, այդ թվում՝ հեռացրեց ՀԷՑ-ի տնօրեն Դավիթ Ղազինյանին։

Նշենք, որ ՍԴ ներկայացված դիմումով ընդդիմադիրները նաև խնդրել են կասեցնել օրենքների գործողությունը՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

 

Արաքս Մամուլյան

 

Leave a Comment