ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
տիկնոջ՝ Մելանյայի հետ պետական այցով ժամանել է Մեծ
Բրիտանիա։ Այցի ընթացքում Թրամփին ուղեկցում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Թրամփի այցի նախաշեմին
ցուցարարները Վինձորի ամրոցի պատերին ցուցադրել են տեսանյութ Թրամփի և Ջեֆրի Էպշտեյնի
հետ միասին, որը դատապարտվել է անչափահասների սեռական շահագործման համար, իսկ ամրոցի
դիմաց կախել են Թրամփի և Էպշտեյնի լուսանկարով պաստառ։ Դրանից հետո ձերբակալվել է չորս
մարդ։
Թրամփն իր հերթին հրապարակել
է գրառում, որում գրել է. «Չկա ավելի լավ տեղ, քան Սպիտակ տունն է»։