Դերասանուհի, հաղորդավար Արեւիկ Գեւորգյանը մշտապես աչքի է ընկնում իր էսթետիկ հրապարակումներով՝ լինի դա պոեզիայի, գրքերի, նորաձեւ կերպարների կամ առհասարակ արվեստի մասին:
Այս անգամ նա կիսվել է նոր լուսանկարներով, որոնք արվել են Աբու Դաբիում, ու եթերային տրամադրություն փոխանցել:
«Ուզում էի վազել ծովերի ու ավազների վրայով, ապրել անշտապ, հաճելի ծուլությամբ սուրճ խմել, վայելել լռությունը եւ ընկղմվել իմ մեջ: Եվ դա իսկապես հենց այն է, ինչ արեցի»,- իր զգացողություններով կիսվել է Գեւորգյանը:
Լուսանկարները՝ Յուլիա Գրաուլեի
