Քայլի Ջեներն ու Հեյլի Բիբերը 9 տարվա տարբերությամբ համատեղ լուսանկարներ են հրապարակել

Քայլի Ջենները և Հեյլի Բիբերը զարմացրլ են իրենց հետևորդներին՝ ինը տարվա տարբերությամբ համատեղ լուսանկարներ հրապարակելով։

Երկարամյա ընկերուհիներ Քայլի Ջենները և Հեյլի Բիբերը որոշել են ժամանակ անցկացնել միմյանց հետ։ Ինֆլյուենսերները սոցիալական ցանցում համատեղ տեսանյութ են հրապարակել, որում ցույց են տվել, թե ինչ շրթներկեր են օգտագործում։ Դրանից հետո Քայլին և Հեյլին ինը տարվա տարբերությամբ արված երկու լուսանկարների կոլաժ են հրապարակել։ Աղջիկները որոշել են կրկնել 2016 թվականին արված իրենց համատեղ լուսանկարներից մեկը։

Հայտնի չէ, թե երբ է սկսվել աղջիկների ընկերությունը, բայց 2018 թվականին Քենդալ Ջեները հարցազրույցում ասել է, որ ինքը «գողացել է Հեյլիին Քայլիից», ինչը քույրերի վեճի պատճառ է դարձել։

Leave a Comment