Գարեգին Երկրորդը Վատիկանում ներկայացրել է հայ գերիների հարցը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից։ Կաթողիկոսը հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Անդրադարձ է կատարվել աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում զարգացումներին։ Կայուն և երկարատև խաղաղության վերականգնման համար կարևորվել են միջազգային հանրության, այդ թվում և քույր Եկեղեցիների կողմից ներդրվող ջանքերը։ Վեհափառ Հայրապետը բարձրաձայնել է նաև հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել […]

Leave a Comment