https://arm.sputniknews.ru/20250917/ereq-tarva-yndmijumic-hetvo-kajacel-e-mvoskva-krasnvodar-arajin-chverty-93530173.html
Երեք տարվա ընդմիջումից հետո կայացել է Մոսկվա-Կրասնոդար առաջին չվերթը
Երեք տարվա ընդմիջումից հետո կայացել է Մոսկվա-Կրասնոդար առաջին չվերթը
Sputnik Արմենիա
Ուղևորներն անհամբերությամբ էին սպասում չվերթերի վերսկսմանը․ հիմա Մոսկվայից Կրասնոդար ճանապարհին վրա ծախսվող ժամանակը զգալիորեն կրճատվում է։ 17.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-17T10:29+0400
2025-09-17T10:29+0400
2025-09-17T10:43+0400
չվերթ
թռիչք
մոսկվա
կրասնոդար
օդանավակայան
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/11/93529045_173:0:1748:886_1920x0_80_0_0_3ac18e2fdc5a74edbd68e66657a0030b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երեք տարվա դադարից հետո դեպի Կրասնոդարի օդանավակայան առաջին չվերթը Մոսկվայից մեկնել է գրեթե 100 տոկոս բեռնվածությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Չվերթը «Շերեմետևո» օդանավակայանից իրականացնում է «Աերոֆլոտ» ավիաընկերությունը: Թռիչքը մոտ չորս ժամ է տևում։ՌԴ տրանսպորտի նախարարությունը սեպտեմբերի 11-իհայտնել էր, որ Կրասնոդարի օդանավակայանը, որը փակվել էր 2022 թվականի փետրվարի վերջից՝ անվտանգության նկատառումներով, այդ օրվանից բաց է չվերթերի սպասարկման համար։2024 թվականի մայիսին աշխատանքը վերսկսել է Էլիստայի օդանավակայանը։ Իսկ 2025 թվականի հուլիսին ուղևորների համար իր դռներն է բացել Գելենջիկի օդանավակայանը։ Սեպտեմբերի սկզբի տվյալներով՝ առաջինն այս տարի սպասարկել է ավելի քան 43 հազար ուղևոր, երկրորդը՝ ավելի քան 77 հազար։Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ին «Ռոսավիացիան» հայտարարեց, որ Ռուսաստանի հարավում և կենտրոնական մասում 11 օդանավակայանների աշխատանքը կդադարեցվի։ Փակվեցին Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները։ Ի սկզբանե միջոցառումները նախատեսված էին մինչև մարտի 2-ը, բայց ավելի ուշ դրանք բազմիցս երկարաձգվել են։Գիշերը ՌԴ մարզերի օդում խոցվել է 8 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ
մոսկվա
կրասնոդար
2025
Լուրեր
am_HY
Пассажиры первого авиарейса из Москвы в Краснодар начали проходить на посадку
Sputnik Արմենիա
Пассажиры первого авиарейса из Москвы в Краснодар начали проходить на посадку
2025-09-17T10:29+0400
true
PT0M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/11/93529045_424:0:1614:893_1920x0_80_0_0_07654f88fb96cd7438a8504c1698045e.jpg
չվերթ, թռիչք, մոսկվա, կրասնոդար, օդանավակայան, видео, տեսանյութեր
չվերթ, թռիչք, մոսկվա, կրասնոդար, օդանավակայան, видео, տեսանյութեր
Ուղևորներն անհամբերությամբ էին սպասում չվերթերի վերսկսմանը․ հիմա Մոսկվայից Կրասնոդար ճանապարհին վրա ծախսվող ժամանակը զգալիորեն կրճատվում է։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երեք տարվա դադարից հետո դեպի Կրասնոդարի օդանավակայան առաջին չվերթը Մոսկվայից մեկնել է գրեթե 100 տոկոս բեռնվածությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Չվերթը «Շերեմետևո» օդանավակայանից իրականացնում է «Աերոֆլոտ» ավիաընկերությունը: Թռիչքը մոտ չորս ժամ է տևում։
ՌԴ մայրաքաղաքի և Կրասնոդարի միջև օրական թռիչքների հաճախականությունը կկազմի 1-3 չվերթ: Ավելի ուշ դրանց թիվը կհասնի հինգի:
ՌԴ տրանսպորտի նախարարությունը սեպտեմբերի 11-իհայտնել էր, որ Կրասնոդարի օդանավակայանը, որը փակվել էր 2022 թվականի փետրվարի վերջից՝ անվտանգության նկատառումներով, այդ օրվանից բաց է չվերթերի սպասարկման համար։
2024 թվականի մայիսին աշխատանքը վերսկսել է Էլիստայի օդանավակայանը։ Իսկ 2025 թվականի հուլիսին ուղևորների համար իր դռներն է բացել Գելենջիկի օդանավակայանը։ Սեպտեմբերի սկզբի տվյալներով՝ առաջինն այս տարի սպասարկել է ավելի քան 43 հազար ուղևոր, երկրորդը՝ ավելի քան 77 հազար։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ին «Ռոսավիացիան» հայտարարեց, որ Ռուսաստանի հարավում և կենտրոնական մասում 11 օդանավակայանների աշխատանքը կդադարեցվի։ Փակվեցին Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները։ Ի սկզբանե միջոցառումները նախատեսված էին մինչև մարտի 2-ը, բայց ավելի ուշ դրանք բազմիցս երկարաձգվել են։