ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում գրել է, որ իր համար պատիվ է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորմանը։
«Մեծ պատիվ է օգնել լուծել Ադրբեջանի և Հայաստանի հետ պատերազմը և միևնույն ժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց ավելի կարևոր Ամերիկայի Միացյալ Նահանգների համար», – նշել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ Բաքվի և Երևանի առաջնորդների հետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար և ամրապնդում է միջազգային կապերը։