«Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն է արել Լա Լիգայի 6-րդ տուրում «Խետաֆեի» դեմ տնային խաղի վայրի վերաբերյալ։
«Խաղը չի կարող անցկացվել «Կամպ Նոու» մարզադաշտում։ Ակումբը շարունակում է ակտիվորեն աշխատել՝ առաջիկա օրերին «Կամպ Նոու» մարզադաշտը բացելու համար անհրաժեշտ վարչական թույլտվությունները ստանալու ուղղությամբ։ Այդ պատճառով խաղը, ի վերջո, կանցկացվի «Յոհան Կրոյֆի» անվան մարզադաշտում», – ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 25-ին «Բլաուգրանան» հայտարարեց «Կամպ Նոու» մարզադաշտ վերադառնալու մասին։ Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում թիմը խաղացել է Լուիս Կոմպանիսի անունը կրող Օլիմպիական մարզադաշտում։