Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աղբյուրին, պնդում են, որ պայթյուններ են իրականացրել Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում՝ Ուկրաինայում պատերազմին մասնակցող ռուսական ստորաբաժանումների գտնվելու վայրերում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործողությունը իրականացվել է Պրիմորիեի երկրամասի Վլադիվոստոկի արվարձանում գտնվող Շչիտովայա գյուղի տարածքում։
Զորամասի կայանատեղիում տեղի է ունեցել երկու պայթյուն։ Արդյունքում, ենթադրաբար, զինծառայողների շրջանում կան զոհեր և վիրավորներ, նրանց թիվը չի նշվում։