Հիմա ավելի հեշտ կլինի հաղթել Չեմպիոնների լիգան․ Էնրիկե — Armsport.am

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծիք է հայտնել, որ թիմին երկրորդ անգամ ավելի հեշտ կլինի հաղթել Չեմպիոնների լիգան։

«Առաջին անգամ տիտղոս նվաճելը միշտ դժվար է, քանի որ խաղացողները քիչ են հավատում, որ կարող են դա անել։ Բայց մենք ցույց տվեցինք ճանապարհը։ Հիմա ամբողջ ՊՍԺ-ն և երիտասարդ խաղացողները ցանկանում են հաղթել Չեմպիոնների լիգան, քանի որ գիտեն, թե ինչի են ընդունակ։ Իմ կարծիքով՝ առաջին տիտղոսը նվաճելն ավելի դժվար է, քան երկրորդը կամ երրորդը։

Երկու եվրոպական տիտղոս նվաճելուց հետո մեր նպատակը՝ ակումբի, քաղաքի և երկրպագուների հետ միասին, Չեմպիոնների լիգան երկրորդ անգամ անընդմեջ հաղթելն է։ Մենք պետք է հավակնոտ լինենք»,– մամուլի ասուլիսում ասել է Էնրիկեն։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն նախորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Եզրափակիչում Էնրիկեի թիմը 5։0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»։

Leave a Comment