Գաթայի 9-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 20-ին Խաչիկ գյուղում

Գաթայի ավանդույթ դարձած 9-րդ  փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 20-ին  Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում

Գաթայի 9-րդ փառատոնը կանցկացվի  սեպտեմբերի 20-ին Խաչիկ գյուղում


ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբեր․/Նովոստի Արմենիա/. Հայաստանում գաթայի ավանդույթ դարձած 9-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում։


Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսում նշել է միջոցառման կազմակերպիչ, Արենի փառատոնի հիմնադիր և տնօրեն Նունե Մանուկյանը, փառատոնի շրջանակում ամեն տարի պատրաստվում են տարբեր տեսակի գաթաներ՝ հետաքրքիր բաղադրատոմսերով և բազմազան միջուկներով։


Սեպտեմբերի 20-ի միջոցառումները կսկսվեն ժամը 12:00-ին և կտևեն մինչև 20:00-ն։


«Նման փառատոները նպաստում են Խաչիկ գյուղի տնտեսական կյանքի զարգացմանը և խթանում զբոսաշրջային աճը», – նշել է Մանուկյանը։


Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանն իր հերթին նշել է, որ փառատոնի այցելուներին սպասվում է ինքնատիպ համերգային ծրագիր։


«Ելույթներով հանդես են գալու Գուրգեն Դաբաղյանը, «Տարոնցիներ» ազգագրական երգի և պարի համույթը, Ռուբեն Սասունցին, Մավր Մկրտչյանը, Ethno Colors խումբը, DJ Bang Project-ը: Տաղավարների թիվն ավելացել է, սպասվում է մեծ մասնակցայնություն և զբոսաշրջային հոսք», – ասել է Սմբատյանը։


фестиваль гаты


Leave a Comment