ԱԹՍ–ից «Սևան» ՔԿՀ–ի տարածք են նետել հեռախոսներ, խաղաքարտեր ու թմրամիջոցներ

Բաժանորդագրվել

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ԱԹՍ–ի միջոցով օրերս փորձել են «Սևան» ՔԿՀ հասցնել թմրամիջոցներ, հեռախոսներ, խաղաքարտեր ու այլ իրեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը։

«2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք ներնետվել է ինչ-որ առարկա»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ մետաղական կախիչով։

Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող, ընդհանուր 18․2 գրամ տարբեր զանգվածներով փաթեթներ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Leave a Comment