Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին․ Պետրիշենկո

Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է Համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։ «Հայաստանը կորոշի իր մասնակցության ձևաչափը։ Այս հարցը ներկայումս մշակվում է», – ասել է Պետրիշենկոն։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին, որի օրակարգում նախատեսվում է ներառել 14 հարց։ Երևանի և Մինսկի միջև հարաբերությունները ներկայումս լարված են։ Իրավիճակը սրվել է Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ հնչեցված գնահատականներից հետո։ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին և խոստացել է չմեկնել Բելառուս, քանի դեռ […]

Leave a Comment