Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև այդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկման հնարավորությունը։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպպերը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մեր անցկացրած քննարկումների ընթացքում խոսվել է նաև այլ տարբերակների մասին՝ պատժամիջոցներից մինչև առանց վիզայի ռեժիմի կասեցում և այլ միջոցառումներ։
Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվել է, մենք ամբողջությամբ իջեցրել ենք մեր քաղաքական շփումների մակարդակը, դադարեցրել ենք Վրաստանի իշխանություններին տրամադրվող ֆինանսական օգնությունը և մեծացրել ենք քաղաքացիական հասարակությանը մեր աջակցությունը», — ասել է նա։