«Էվերթոնը» կմերժի ցանկացած առաջարկ թիմի պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ

Ինչպես հայտնում է Talksport-ը՝ «Էվերթոնը» կմերժի պաշտպան Ջարեդ Բրանտվեյթի տրանսֆերի վերաբերյալ ցանկացած առաջարկ 2026 թվականին։

Աղբյուրի տվյալներով՝ 23-ամյա անգլիացին պետք է դառնա հիմնական թիմի ֆուտբոլիստ երկար տարիներ։ Նա ՊՍՎ-ից է տեղափոխվել անգլիական ակումբ 2023 թվականին։ 2025 թվականին ֆուտբոլիստը պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։

2024/25 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղերում կատարել է 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Leave a Comment