Texworld Apparel Sourcing Paris-ին ներկայացված է հայկական 11 ընկերությունների արտադրանք

Texworld Apparel Sourcing Paris-ին ներկայացված է հայկական 11 ընկերությունների արտադրանք

2025թ. սեպտեմբերի 15-17-ը  Փարիզում անցկացվում է Texworld Apparel Sourcing Paris՝ Եվրոպայի խոշորագույն տեքստիլի և հագուստի մատակարարման ցուցահանդեսը։

Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ, միասնական տաղավարով՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Եվրամիության ֆինանսավորմամբ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող՝ «Հայաստանում հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում» ծրագրի աջակցությամբ։

Ցուցահանդեսին ներկայացված է 11 հայկական ընկերությունների արտադրանք։ Ընկերությունները ոչ միայն ներկայացնում են հայկական արտադրանքը միջազգային շուկայում, այլև ծանոթանում են տեքստիլի ոլորտի նորարարական նյութերին, նորաձև լուծումներին և միջազգային շուկայի զարգացման միտումներին։

Այս հեղինակավոր միջոցառմանը մասնակցում է ավելի քան 1260 ցուցադրող 32 երկրից, նախատեսվում է շուրջ 10․000 այցելու 110 երկրից։

Leave a Comment