ՄԱԿ-ի հանձնաժողովը հայտարարում է, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացրել

Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայի հատվածի պաղեստինցիների նկատմամբ, երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովը՝ կոչ անելով Իսրայելին և այլ պետություններին կատարել իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի ներքո՝ դադարեցնել հանցագործությունները և պատժել մեղավորներին։ ՄԱԿ-ի «Պաղեստինյան օկուպացված տարածքներում, ներառյալ Արևելյան Երուսաղեմում, և Իսրայելում» գործող անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովը» (UN Independent International Commission of Inquiry on the Occupied Palestinian Territory, including East Jerusalem, and Israel) երկու տարվա ուսումնասիրությունից հետո եզրակացրել է, որ Իսրայելի իշխանություններն ու անվտանգության ուժերը կատարել են Ցեղասպանության մասին 1948-ի կոնվենցիայով սահմանված հինգ գործողություններից չորսը՝ սպանություններ, լուրջ վնաս հասցնել, կենսապայմաններ ստեղծել, որոնք ուղղված են խմբի ոչնչացմանը, և ծնունդներ կանխելու միջոցների […]

Leave a Comment