Շինարարության 20 տոկոս աճ․պետական ծախսերը կտրուկ ավելացել են

2025-ի հունվար-հուլիսին Հայաստանում շինարարության ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան 20 տոկոսով՝ հասնելով 293 մլրդ դրամի։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ ոլորտի հիմնական շարժիչ ուժը շարունակում են մնալ մասնավոր կազմակերպությունները, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի 46,4 տոկոսը կամ 136 մլրդ դրամը։ Այս ուղղությամբ գրանցվել է ավելի քան 18 տոկոս աճ։ Երկրորդ խոշոր ներդրողը բնակչությունն է։ Բնակչության միջոցներով իրականացված շինարարությունը կազմել է 73 մլրդ դրամ (ընդհանուրի 25 տոկոսը)՝ գրանցելով 16,4 տոկոս աճ։ Ամենամեծ աճը, սակայն, գրանցվել է պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող շինարարությունում։ Թեև այն 71 մլրդ դրամ ցուցանիշով երրորդ […]

Leave a Comment