«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենը պատասխանել է սոցիալական ցանցերում քննադատություններին։
«Շատ խոսակցություններ են եղել։ Դա անհնար է չտեսնել։ Այս պահին ես տեսնում եմ ամեն ինչ բացասական, բայց սա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք։ Երբ դու հաղթում ես մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, չափանիշները բարձրանում են։ Ես դա հասկանում եմ։ Գլխավորը այդ մեկնաբանությունները կարդալն ու արձագանքելն է՝ իմ մակարդակին վերադառնալու համար», – 25-ամյա անգլիացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
2023/24 մրցաշրջանից հետո Ֆոդենը ճանաչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ։
2024/25 մրցաշրջանում անգլիացին 49 խաղում խփել է 13 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։