Իսպանացի կիսապաշտպան Պաբլո Տորեն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Բարսելոնայից» «Մալյորկա»։
«Ես ուզում էի խաղալ։ Դժվար է լքել «Բարսելոնան», բայց ժամանակի ընթացքում, երբ չես խաղում, մտածում ես դրա մասին։ Ոչ ոք չի ուզում լքել «Բարսան», դա դժվար է։ Ես շատ բան սովորեցի այնտեղ, և դա հիանալի փորձառություն էր։ Ես չեմ զղջում այնտեղ լինելու համար, չնայած չեմ խաղացել։ Կային մի քանի խաղեր, որոնցում մենք հաղթում էինք, և մարզիչը կարող էր ինձ մի քանի րոպե տալ բոլորին ուրախացնելու համար, բայց ինչ-ինչ պատճառներով չարեց դա», – 22-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն։
Տորեն միացել է «Մալյորկային» 2025 թվականի հուլիսին՝ կնքելով պայմանագիր մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
2025/26 մրցաշրջանում կիսապաշտպանը իր նոր թիմի կազմում անցկացրած 3 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։
2024/25 մրցաշրջանում Տորեն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 14 խաղում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։