Սեպտեմբերի 14-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասգյար Ջալալյանի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի արդարադատության նախարար Ամինհոսեյն Ռահիմիի՝ առաջիկայում Հայաստան նախատեսվող այցի մանրամասները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում արդարադատության բնագավառի համագործակցությանը, ընդգծել այդ ոլորտում կապերը խորացնելու անհրաժեշտությունը: