«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Սամուել Ումտիտին հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
«Ինտենսիվ կարիերայից հետո, որը լի էր վերելքներով ու անկումներով, ժամանակն է հրաժեշտ տալու: Ես ամբողջությամբ նվիրվել եմ խաղին և ոչնչի համար չեմ զղջում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ակումբներին, նախագահներին, մարզիչներին և խաղացողներին, որոնց հետ աշխատել եմ:
Շնորհակալություն, «Լիոն», «Բարսելոնա», «Լիլ», «Լեչե» և Ֆրանսիայի հավաքական: Շնորհակալություն երկրպագուներին՝ անմնացորդ աջակցության համար», — գրել է Ումտիտին սոցիալական ցանցերում։
31-ամյա պաշտպանի վերջին ակումբը «Լիլն» էր, որը նա լքել է 2025 թվականի ամռանը: Ումտիտին Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 31 խաղ՝ խփելով 4 գոլ: 2018 թվականին նա Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն: