Վրաստանում ձերբակալվել է Սիմոն Լևիևը, որի մասին Netflix-ը 2022-ին վավերագրական ֆիլմ էր նկարահանել

Քաղաքականություն

15.09.2025 | 18:09

Բաթումիի օդանավակայում ձերբակալվել է Իսրայելի 35-ամյա  քաղաքացի Սիմոն Լևիևը։  Նա ձերբակալվել է կիրակի օրը, և, ինչպես բացատրել է նրա փաստաբանը, ձերբակալման պատճառն անհայտ է, գրում  է Эхо Кавказа-ն։ Վրաստանի ՆԳՆ-ն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է, որ Սիմոն Լևիևը հետախուզվում էր Ինտերպոլի «կարմիր ծանուցագրով» և ձերբակալվել է խաբեբայության համար ։  Լևիևի (հայտնի է նաև որպես Շիմոն Եհուդա Հայութ) մասին Netflix-ը 2022 թվականին նկարահանել է վավերագրական սերիալ՝ «The Tinder Swindler»-ը։

Նա տարիներ շարունակ ծանոթացել է տարբեր կանանց հետ Tinder առցանց ծանոթությունների հավելվածի միջոցով՝ ներկայանալով որպես ադամանդի մագնատ Լև Լևիևի ժառանգորդ։ Այնուհետև, օգտագործելով խարդախության տարբեր սխեմաներ,  խաբեությամբ գումարներ է շորթել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment