Նա կատարյալ է․ Ժիրուն նշել է ամենաուժեղ պաշտպանին, որի դեմ երբևէ խաղացել է

«Լիլի» 38-ամյա ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն նշել է կարիերայի ընթացքում իրեն հանդիպած ամենաուժեղ պաշտպանին։

«Վան Դայկը ամենաուժեղ պաշտպանն է, որի դեմ ես երբևէ խաղացել եմ։ Նա ամբողջական է, կոշտ է և կարողանում է հարվածել թիկունքից, բայց միշտ հարգանքով։ Ես չեմ ուզում պարծենալ, բայց հաճախ եմ կարողացել խուսափել նրանից, անցնել նրա կողքով կամ հաղթել մենապայքարներում»,- Ժիրուի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Լիլի» կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Leave a Comment