Իլհամ Ալիևը կրկնել է նախավաշինգտոնյան «պատմական արդարության» թեզը




1in.am «ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները բացառիկ են, և դա խանգարում է Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դիրքորոշումներին»,- Կատարի Al Jazeera եւ QatarTV հեռուստաընկերություններին հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:


 


Նա հավելել է, որ հարաբերությունների այդ բացառիկությունը «վիրավորում է ԱՄՆ-ի տարածաշրջանային բարեկամներին, բայց դա նույնիսկ Միացյալ Նահանգների համար դժվար է կանգնեցնել»:


 


Թուրքիայի արտաքին գործերի նախարարի գնահատմամբ՝ «ԱՄՆ գլխավորած միջազգային համակարգը գտնվում է փլուզման շեմին, բայց պետք է հասկանալ, որ ամերիկյան քաղաքական համակարգն իր երկվություններն ունի»:


 


Ֆիդանը Կատարում մասնակցում է Արաբական լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտակարգ գագաթաժողովին: Ըստ Reuters-ի, տարածաշրջանի արաբական և իսլամադավան երկրները «քաղաքական հայտարարություն են համաձայնեցրել, որը Պաղեստինի պետության մերժումը համարում է Իսրայելի հետ հարաբերությունների կարմիր գիծ»:


 


Իսրայելական աղբյուրները «չափազանց վտանգավոր» են որակել Արաբական միացյալ էմիրությունների ԱԳՆ հայտարարությունը, որտեղ Իսրայելի հետ ստորագրված «Աբրահամյան համաձայնության» հետագա արդյունավետությունը գնահատված է «ոչ նպատակահարմար»:


 


Պարսից ծոցի արաբական երկրները Միացյալ Նահանգների տարածաշրջանային դաշնակիցներն են: Վաշինգտոնը դեմ է Պաղեստինի անկախությանը: Այդ հարցում կարող են ծագել բարդ հակասություններ:


 


Ամենաուշագրավը և Հայաստանին անմիջապես առնչվողն այս դեպքում Ադրբեջանի կեցվածքն է: Բաքուն պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը և մշտապես ընդգծում, որ Արևելյան Երուսաղեմը պետք է նրա մայրաքաղաքը լինի:


 


Ըստ երևույթին, Պարսից ծոցի արաբական երկրների և Թուրքիայի հետ ԱՄՆ տարաձայնությունները Բաքվում ընկալվել է որպես Թրամփի միջազգային հեղինակության անկման ցուցիչ: Սեպտեմբերի 14-ին Իլհամ Ալիևը կրկնել է նախավաշինգտոնյան թեզը, որ Հայաստանի հետ խաղաղությունը «պետք է հենված լինի միջազգային իրավունքի և պատմական արդարության վրա»: Ի՞նչ «պատմական արդարություն ունի» Իլհամ Ալիևը:


 


 


Leave a Comment