Բոլոր քաղաքացիները կարող են գրիպի դեմ անվճար պատվաստվել. ԱՆ

Սուր շնչառական վարակների ակտիվ շրջանին ընդառաջ Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը

Բոլոր քաղաքացիները կարող են գրիպի դեմ անվճար պատվաստվել. ԱՆ


ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբեր․/Նովոստի Արմենիա/. Սուր շնչառական վարակների ակտիվ շրջանին ընդառաջ Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը և բաշխել առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ անկախ հաշվառումից` բոլոր քաղաքացիները կարող են պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում անվճար պատվաստվել:


Գերատեսչությունից նշում են, որ գրիպի բարդություններից խուսափելու համար, հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին (հղիներ, 6 ամսականից 5 տարեկան երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, փակ կազմակերպությունների աշխատակիցներ և շահառուներ) խորհուրդ է տրվում պատվաստվել:


«Նախորդ շաբաթվա ընթացքում դետքային համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մեր երկրում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Այլ շնչառական վարակներից դիտվել են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, մետապնևմավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ»,-նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։


 


Leave a Comment