Արարատ լեռան ուրվագիծը սահմանահատման կնիքից ջնջելու կառավարության որոշումը «թուրք-ադրբեջանական տանդեմին զիջում է»՝ ըստ շատ քաղաքացիների: Իշխանությունների արդարացումներն ավելի են բորբոքել երևանցիներին: Մինչ նախագծի հեղինակ Ազգային անվտանգության ծառայությունը հիմնավորում է, թե Արարատի պատկերը հեռացվում է «նշումների կեղծման ռիսկերը նվազեցնելու և անձնագրի էջերն առավել օպտիմալ օգտագործելու նպատակով, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ուղիղ ասում է՝ Բիբլիական լեռան պատկերը հեռացվել է «հարևաններին վտանգավոր մեսիջներ չուղարկելու համար», իսկ Նիկոլ Փաշինյանը կամայական մի ցանկապատի փակցված նկարի հետ է համեմատում ազգային խորհրդանիշի պատկերը: