Վերջին օրերին NEWSPRESS.am-ն ահազանգեր էր ստանում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիներից, ըստ որոնց` ժամանակավոր կասեցված է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը:
Տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով պարզաբանում խնդրեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանից:
«Չի համապատախանում իրականությանը: Բնակապահովման ծրագիրը բնականոն հունով շարունակվում է»,- ասաց ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղարը: