«Հերթական բարբաջանքը՝ փոքրամասնության միջոցով աթոռը զավթածի կողմից»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական բարբաջանքը՝ 9% ձայն ստացած ու փոքրամասնության միջոցով աթոռը զավթածի կողմից։

Մի քաղաքական ուժի մնացուկ, ում քաղաքական հայրն օտարել է Արցախի Հանրապետության բոլոր մանկապարտեզներն ու դպրոցները, մշակույթի տներն ու կրթօջախները, դեռ համարձակվում է խոսել մանկապարտեզներ օտարելուց։

Հազար անգամ ասել ենք՝ եթե նախկինում օտարել են, օրենքի շրջանակներում բռնեք և պատժեք, ոչ թե ճղճիմ մանիպուլյացիաների դիմեք։

Ձեր միակ ձեռքբերումը կոռուպցիան ու թալանն է, որը փորձում եք կոծկել նման փչացած սկավառակներ պտտեցնելով։ ԱՆԻՖ-ի 20 միլիարդը վկա»։


Դիտեք նաև՝


Leave a Comment