«Ազիմուտ»-ը վերսկսում է Կրասնոդարից Երևան չվերթները

15 Սեպտեմբերի 2025, 14:00

3-ամյա դադարից հետո «Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսում է չվերթները Կրասնոդարից Երևան։ Այս մասին ավիաընկերությունը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդանավակայանը փակ էր 2022 թվականի փետրվարի վերջից, սեպտեմբերի 11-ից այն բաց է։ Դեպի Կրասնոդար առաջին կանոնավոր չվերթը սեպտեմբերի 17-ին կիրականացնի «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Մոսկվայից։

Leave a Comment