Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ եվրո...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն: Այդ մասին նա հայտարարել է Բեդմինստերում (Նյու Ջերսիի նահանգ) լրագրողների հետ զրույցում:

«Պատժամիջոցները, որ նրանք սահմանում են, բավականաչափ խիստ չեն: Ես պատրաստ եմ պատժամիջոցներ սահմանել, բայց նրանք պետք է խստացնեն իրենց պատժամիջոցները, որպեսզի դրանք համապատասխանեն իմ գործողություններին», – ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:

«Պետք չէ մեզնից սպասել, որ կգործենք լրիվ թափով, իսկ Եվրոպան նավթ կգնի Ռուսաստանից», – հավելել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր անդամները գործեն միասին և դադարեցնեն նրանից նավթ գնել: Նա նաև Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ է արել ներմուծման մաքսատուրքեր սահմանել Չինաստանի դեմ 50-100%-ի չափով: Թրամփի խոսքով՝ դա կօգնի վերջ դնել ուկրաինական ճգնաժամին, որից հետո մաքսատուրքերը կարող են վերացվել:

Leave a Comment