«Թուրքիային ու Ադրբեջանին հաճոյանալու գործողություն է». Հայկ Մամիջանյան

«Թուրքիային ու Ադրբեջանին հաճոյանալու գործողություն է». Հայկ Մամիջանյան

«Կառավարության որոշմամբ, նոյեմբերից Արարատ լեռան պատկերը չի լինի Հայաստանի պետական սահմանահատման կնիքի վրա, ինչպե՞ս եք գնահատում որոշումը: Ունե՞ք մտավախություն, որ նաև զինանշանի վրայից կհանվի»,- ճեպազրույցների ժամին դիմելով ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանին՝ հարցրեց լրագրողը: «Փորձել կանխատեսել, թե Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ ինչ հակահայկական գործողություն կանի, անշնորհակալ զբաղմունք է: Անվերջ կարելի է զարմանալ՝ ինչպես է պիոներական գերազանցիկությամբ Փաշինյանը պատրաստ հաճոյանալ Թուրքիային կամ Ադրբեջանին: Դա ուղղակի Թուրքիային ու Ադրբեջանին հաճոյանալու գործողություն է, ենթադրում եմ՝ դա ոչ մեկն իրենից չի պահանջել… Կհանի, թե չի հանի զինանշանից, չեմ զարմանա, եթե հանի»,- պատասխանեց Մամիջանյանը:

Leave a Comment