Շտապ օգնության ծառայությունը համալրվելու է 7 նոր մեքենայով. Ավինյան


Հասարակություն


2025 թվականին մենք հանձնել ենք ամբողջապես հիմնանորոգված երեք առողջապահական կենտրոն՝ Բաղրամյան առողջության կենտրոնի Կիլիկիայի մասնաճյուղն է, երկու խոշոր առողջապահական կենտրոններ՝ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչարի փողոցում, և Ավան վարչական շրջանում:


Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:



«Նախատեսում ենք հիմնանորոգել 6 պոլիկլինիկա:

Այս պահին ընթանում են Նորք-Մարաշում գտնվող առողջության կենտրոնի հիմնանորոգման վերջնական աշխատանքները: Անգլիացի գործընկերների հետ քննարկում են մեծ բազմապրոֆիլ ԲԿ-ի կառուցման հարցը»,- նշել է քաղաքապետը: 

Տիգրան Ավինյանն անդրադարձել է շտապօգնության ծառայությանը:

«Շտապ բուժօգնության ծառայությունը շատ ծանր ֆինանսական վիճակից՝ մոտավորապես 3 տարի առաջ 140 մլն դրամ վնասից մենք այս պահի դրությամբ հասցրել ենք իրականացնել առողջացման ծրագիր և գրեթե ամեն տարի կարողանում ենք գնել ավտոմեքենաներ՝ այս տարի շտապ բուժօգնության ծառայությունը 7 նոր մեքենայով է համալրվելու: Մեր 100 տոկոսից էականորեն պակաս զանգերի սպասարկման թիվը, որ ժամանակին՝ 3 տարի առաջ, շատ տարօրինակ էր, հասցրել ենք 100 տոկոսի։ Չկա մարդ, որը զանգում է շտապ բուժօգնություն, և այն իրեն հասանելի չէ»,- մանրամասնել է քաղաքապետը:


Leave a Comment