Լա Լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» տանը 6-0 հաշվով ջախջախեց «Վալենսիային»։
Կատալոնացիների կազմից դուբլի հեղինակ դարձան Ֆերմին Լոպեսը, Ռաֆինյան և Ռոբերտ Լևանդովսկին։
Հատկանշական է, որ Ռաֆինյան խաղադաշտ դուրս եկավ միայն երկրորդ խաղակեսում։ Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատժել է բրազիլացուն մարզումից ուշանալու համար՝ հեռացնելով մեկնարկային կազմից։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝