Արցախում մնացած հայը նռնակներ է նետել ադրբեջանցի ոստիկանների ուղղությամբ․ ադրբեջանական լրատվամիջոցներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստեփանակերտում մնացած հայազգի Կարեն Ավանեսյանը ձերբակալվել է։

Ըստ հրապարակումների՝ նա նախապես անտառում թաքցրել էր Կալաշնիկովի ինքնաձիգ, փամփուշտների չորս պահեստատուփ և հինգ նռնակ: Զենքերը վերցնելով՝ նա ուղևորվել է զանգվածային միջոցառման վայր:

Ավանեսյանին ձերբակալելու փորձի ժամանակ նա նետել է երեք նռնակ և կրակ բացել ոստիկանների վրա: Պատասխան կրակից նա վիրավորվել է և ձերբակալվել: Վիրավորվել է մեկ ոստիկան:

Գլխավոր դատախազությունը և Պետական ​​անվտանգության ծառայությունը քրեական գործ են հարուցել միջադեպի կապակցությամբ, քննչական միջոցառումները շարունակվում են:

Leave a Comment