Տարեսկզբից արդեն պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն․ քաղաքապետարան


Երևանի քաղաքապետարանից ևս մեկ անգամ հիշեցնում են, որ կատաղություն հիվանդության դեմ պատվաստումը կենդանուն դարձնում է ավելի անվտանգ:


 


«Կատաղությունը վտանգավոր հիվանդություն է, սակայն հնարավոր է այն կանխարգելել՝ պատվաստելով ձեր կենդանիներին և կծվածության դեպքում ձեր պատվաստումով:


Երևանում թափառող շները պատվաստվում և վերապատվաստվում են կատաղություն հիվանդության դեմ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ում:


 


Տարեսկզբից արդեն պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն», – հայտնում են քաղաքապետարանից:


 

Leave a Comment