Լուիս Դիասի տպավորիչ ցուցանիշը «Բավարիայում»

Գերմանիայի առաջնությունում տեղի ունեցան Բունդեսլիգայի երրորդ տուրի խաղերը, «Բավարիան» կրկին ոչ մի հնարավորություն չթողեց մրցակցին՝ 5-0 հաշվով հաղթելով «Համբուրգին»։

Ամեն ինչ որոշվեց առաջին խաղակեսում, երբ «Բավարիան» մրցակցին խփեց չորս գոլ։ Վերջին գոլը խփեց ակումբի նորեկ Լուիս Դիասը, որը տեղափոխվել է «Լիվերպուլից»։

Կոլումբիացի  հարձակվողը կրկնեց Ռուջերո Ռիչիտելիի 1996 թվականի, ինչպես նաև Լուկա Տոնիի 2007 թվականի և Մարիո Մանջուկիչի 2012 թվականի նվաճումը։

Նրանք բոլորն էլ գոլ են խփել նաև Բունդեսլիգայում իրենց առաջին երեք խաղերում հայտնի մյունխենյան ակումբի կազմում։

«Բավարիան» առաջնության առաջատարն է։

Leave a Comment