
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել։ Նախատեսված են հանդիպումներ Իսրայելի քաղաքական ղեկավարության հետ։
Այցը տեղի է ունենում Դոհայում ՀԱՄԱՍ-ի գլխավոր գրասենյակի վրա Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրականացված օդային հարվածից հետո Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն և Մարկո Ռուբիոն միասին կայցելեն Երուսաղեմի Արևմտյան պատ։ Նրանք բանակցություններ կվարեն տարբեր ձևաչափերով։
Բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Գազայի պատերազմը, ահաբեկիչների կողմից պատանդների ճակատագիրը և Քաթարի մայրաքաղաքում Համասի գլխավոր գրասենյակի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքները։
Ռուբիոն կանդիպի նաև պատանդների ընտանիքների հետ։
Այցի ժամանակացույցում ներառված են նաև հանդիպումներ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի և ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ, ով պատասխանատու է Գազայի վերաբերյալ բանակցությունների համար։
Այցը կտևի մինչև սեպտեմբերի 16-ը։