
ՌԴ Օրյոլի մարզի տարածքում երկաթգծերի ստուգման ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր, որոնցից մեկի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը:
«Օրյոլի մարզի տարածքում երկաթգծերի ստուգման ժամանակ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։ Ցավոք սրտի, դրանցից մեկի պայթյունի հետևանքով 2 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել»,- գրել է նա թելեգրամյան ալիքում։
Պաշտոնյան հայտնել է, որ Մալոարխանգելսկ-Գլազունովկա հատվածում օպերատիվ միջոցառումների անցկացման կապակցությամբ հետաձգվել է մի շարք գնացքների երթևեկությունը:
Մարզպետի խոսքով՝ երկաթուղային բրիգադների աշխատակիցները համակողմանի օգնություն և աջակցություն են ցուցաբերում ուղևորներին: Դիտարկվում է ավտոբուսներով նրանց բնակության վայրեր հասցնելու հարցը։ Կլիչկովը վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է, իրականացվում են անհրաժեշտ համալիր օպերատիվ միջոցառումներ, այդ թվում՝ հանցագործների որոնման ուղղությամբ։