
Աշխարհի 104-րդ ռակետ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ինսթագրամյան սթորի բաժնում հայտնել է, որ վերջին ամիսները շատ դծվար էին իր համար, քանի որ իր մոտ հայտնաբերվել է հիվանդություն, որը թույլ չի տալիս իրեն մարզվել:
«Մարտին ինձ մոտ մոնոնուկլեոզ ախտորոշվեց: Ես անընդհատ ինձ ուժասպառ էի զգում, առանց էներգիայի: Մարզումները շատ դժվար դարձան: Հենց որ մտածեցի, որ ավելի լավ եմ, բախվեցի մեկ այլ անհաջողության՝ ուսի ցավի: Այդ ժանմանակվանից ի վեր ամեն ինչ անըդհատ կրկնվում է…
Ես հավատում եմ, որ սա ընդամենը մի պահ է և անհամբեր սպասում եմ վերադառնալ մրցելու՝ առանց ցավերի, առողջ և ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է թենիսիտուհին: