https://arm.sputniknews.ru/20250913/tsanr-er-yndunely-elina-avanesjany-dadar-e-vercnum-karierajum-hivandutjan-pattsharvov-93426558.html
Ծանր էր ընդունելը․ Էլինա Ավանեսյանը անհամբեր սպասում է առողջացած մեծ սպորտ վերադառնալուն
Ծանր էր ընդունելը․ Էլինա Ավանեսյանը անհամբեր սպասում է առողջացած մեծ սպորտ վերադառնալուն
Sputnik Արմենիա
Մարզուհին հույս է հայտնել, որ սա պարզապես մի փուլ է իր կյանքում, որն արագորեն կհաղթահարի ու կվերադառնա առանց ցավի և ուժեղ։ 13.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-13T20:01+0400
2025-09-13T20:01+0400
2025-09-13T20:11+0400
էլինա ավանեսյան
հիվանդություն
թենիս
մարզիկ
կարիերա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80904383_0:0:1601:901_1920x0_80_0_0_a8ca4f28e0673b5b18c197e5225595fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դադար է վերցնում կարիերայում մոնոնուկլեոզ հիվանդության պատճառով։ Այս մասին 23-ամյա մարզուհին հայտնել է Ինստագրամի իր էջի «stories» բաժնում։Թենիսիստուհին նշել է, որ հիվանդությունն ախտորոշվել է այս տարվա մարտին, և սկզբնական շրջանում ինքն էլ չէր հասկանում, թե այն ինչպես կազդի իր վրա։Նա նշում է՝ մրցել, երբ թենիսի կորտում քեզ քո նման չես զգում, իսկապես դժվար է։ Ասում է, որ ամենից շատ կարոտում է իր լավագույն մարզավիճակում լինելն ու խաղալն այնպես, ինչպես ինքն է կարողանում։ Դա այն է, ինչ իրեն ուժ է տալիս անցնել այս ամենի միջով։Նա շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար։ Համոզմունք է հայտնել, որ սա պարզապես մի շրջան է իր կյանքում։«Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ վերադառնալու և մրցելու առանց ցավի, առողջ և ուժեղ, ինչպես երբևէ»,- եզրափակել է Ավանեսյանը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Երևանում Էլինա Ավանեսյանը մամուլի ասուլիս էր ունեցել, որի ժամանակ խոսել էր իր հիվանդության մասին՝ չհստակեցնելով, թե խոսքն ինչի մասին է։ Նա հայտարարել էր՝ անելու է ամեն ինչ, որ 2026 թ.-ը սկսի 100 տոկոս կարողությամբ ու առողջությամբ։ Ավանեսյանը չէր հերքել նաև, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու նպատակներ ունի:Օրերս Թենիսի կանանց ասոցիացիան հրապարակեց համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել էր 1 կետով ու 104-րդն է։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80904383_0:0:1425:1068_1920x0_80_0_0_4e3c804bd6537fe290eb55a0a63b66e6.jpg
էլինա ավանեսյան, հիվանդություն, թենիս, մարզիկ, կարիերա
էլինա ավանեսյան, հիվանդություն, թենիս, մարզիկ, կարիերա
Մարզուհին հույս է հայտնել, որ սա պարզապես մի փուլ է իր կյանքում, որն արագորեն կհաղթահարի ու կվերադառնա առանց ցավի և ուժեղ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դադար է վերցնում կարիերայում մոնոնուկլեոզ հիվանդության պատճառով։ Այս մասին 23-ամյա մարզուհին հայտնել է Ինստագրամի իր էջի «stories» բաժնում։
Թենիսիստուհին նշել է, որ հիվանդությունն ախտորոշվել է այս տարվա մարտին, և սկզբնական շրջանում ինքն էլ չէր հասկանում, թե այն ինչպես կազդի իր վրա։
«Բայց շուտով ես սկսեցի անընդհատ հոգնածություն զգալ, էներգիա չունեի և նույնիսկ պարզ պարապմունքները դժվար էին ինձ համար։ Սա հատկապես դժվար էր ընդունել, որովհետև տարվա առաջին ամիսները շատ հաջող էին։ Ես մրցում էի բարձր մակարդակով, ինձ հրաշալի մարզավիճակում էի զգում և իսկապես վայելում էի իմ թենիսը։ Դրանից հետո լինել այսքան թույլ և չկարողանալ ներկայանալ` աննկարագրելի հիասթափեցնող էր»,- գրել է Ավանեսյանը։
Նա նշում է՝ մրցել, երբ թենիսի կորտում քեզ քո նման չես զգում, իսկապես դժվար է։ Ասում է, որ ամենից շատ կարոտում է իր լավագույն մարզավիճակում լինելն ու խաղալն այնպես, ինչպես ինքն է կարողանում։ Դա այն է, ինչ իրեն ուժ է տալիս անցնել այս ամենի միջով։
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար։ Համոզմունք է հայտնել, որ սա պարզապես մի շրջան է իր կյանքում։
«Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ վերադառնալու և մրցելու առանց ցավի, առողջ և ուժեղ, ինչպես երբևէ»,- եզրափակել է Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Երևանում Էլինա Ավանեսյանը մամուլի ասուլիս էր ունեցել, որի ժամանակ խոսել էր իր հիվանդության մասին՝ չհստակեցնելով, թե խոսքն ինչի մասին է։ Նա հայտարարել էր՝ անելու է ամեն ինչ, որ 2026 թ.-ը սկսի 100 տոկոս կարողությամբ ու առողջությամբ։ Ավանեսյանը չէր հերքել նաև, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու նպատակներ ունի:
Օրերս Թենիսի կանանց ասոցիացիան հրապարակեց համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել էր 1 կետով ու 104-րդն է։