Արարատի մարզում 1,5-ամյա երեխային կծած 20 օրական շունը կարճ ժամանակ անց սատկել է. ՀՎԿԱԿ


2025թ. սեպտեմբերի 12-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղին Արտաշատ ԲԿ-ից հաղորդում է ստացվել Արարատ մարզի 1,5-ամյա բնակչի՝ շան կծածի վերաբերյալ: Վերջինս տեղափոխվել է ԲԿ «Ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով:

Այս մասին հայտնել է ՀՎԿԱԿ-ը:

Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է:

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Անկախ այն հանգամանքից ձեր տան, բակի, հարևանի շունն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելուց կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը:

Կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է.

կենդանու կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:

Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է`

պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների, կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին անհապաղ հայտնել անասնաբույժներին, չգնել և չխնամել շներ առանց կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ անասնաբույժի տեղեկանքի, կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ դեպքի մասին հայտնել էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

65 դիտում

Leave a Comment