https://arm.sputniknews.ru/20250913/rd-zu-n-iskanderi-harvatsvov-vochnchacrel-e-ukrainakan-atsneri-ardzakman-hartaky-93415868.html
ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդերի» հարվածով ոչնչացրել է ուկրաինական ԱԹՍ–ների արձակման հարթակը
ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդերի» հարվածով ոչնչացրել է ուկրաինական ԱԹՍ–ների արձակման հարթակը
Sputnik Արմենիա
Թիրախը Գոլուբովկա բնակավայրի շրջանում հայտնաբերել է հետախուզական ԱԹՍ-ի օպերատորը։ 13.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-13T14:20+0400
2025-09-13T14:20+0400
2025-09-13T14:20+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
իսկանդեր
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/16/59935239_0:10:1180:674_1920x0_80_0_0_f23321235ac086f8ca4fc91c7160768d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հարվածով ոչնչացվել է Դոնեցկի Հանրապետության Կրամատորսկ քաղաքից արևմուտք գտնվող՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:Նշվում է, որ թիրախը հայտնաբերել է հետախուզական ԱԹՍ-ի օպերատորը Գոլուբովկա բնակավայրի շրջանում (Կրամատորսկ քաղաքից 30 կմ արևմուտք):Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/16/59935239_0:0:973:730_1920x0_80_0_0_08ee87157bd8db6e62c7f404c0413234.jpg
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, իսկանդեր, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, իսկանդեր, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռուսաստան
Թիրախը Գոլուբովկա բնակավայրի շրջանում հայտնաբերել է հետախուզական ԱԹՍ-ի օպերատորը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հարվածով ոչնչացվել է Դոնեցկի Հանրապետության Կրամատորսկ քաղաքից արևմուտք գտնվող՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ թիրախը հայտնաբերել է հետախուզական ԱԹՍ-ի օպերատորը Գոլուբովկա բնակավայրի շրջանում (Կրամատորսկ քաղաքից 30 կմ արևմուտք):
««Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հարվածի արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել են մինչև 25 միավոր «Լյուտի» տիպի հեռահար գործողության ԱԹՍ, անօդաչուների կառավարման կետ, 5 միավոր ավտոմոբիլային տեխնիկա և Ուկրաինայի զինված ուժերի մինչև 20 զինծառայող», – ասված է հաղորդագրության մեջ:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։