Վնասվածքները հետևում են նրան․ որքան բաց կթողնի Գավին — Armsport.am

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մոտ վեց շաբաթ, հայտնում է Marca-ն։

Գավին բաց է թողել «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղը ծնկի շրջանում ունեցած անհարմարության պատճառով։ Նույն ծնկի վրա 2023 թվականին նա պատռել էր խաչաձև կապան։ Ըստ հրապարակման՝ սա հին վնասվածքի կրկնություն չէ։

21-ամյա կիսապաշտպանը գտնվում է պահպանողական բուժման փուլում, սակայն չի բացառվում վիրահատության անհրաժեշտությունը, ինչը կարող է նրան խաղադաշտից դուրս թողնել մոտ վեց շաբաթ։

Ընթացիկ մրցաշրջանում Գավին Լա Լիգայում խաղացել է երկու հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։

Leave a Comment