2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում Նիկոլն ու Ալիևը «վերելակում» պայմանավորվեցին սահմանային փոխհրաձգությունները զսպելու մասին։ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը.
«Նիկոլին պետք էր արտահերթ ընտրությունների վրա կենտրոնանալ. Դուշանբեից ընդամենը օրեր անց նա խորհրդարանական ճգնաժամ ստեղծեց, հոկտեմբերի 3-ին հազարավոր աջակիցներով ներխուժեց ԱԺ ու ստիպեց ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին համաձայնվել արտահերթ ընտրություններին։
Իսկ ադրբեջանցիներն այդ ժամանակը օգտագործեցին իրենց դիրքերն անխոչընդոտ ամրացնելու համար։ Օրինակ՝ Արենի գյուղի վրա կախված նոր զավթած իրենց դիրքը։
Բացի այդ ադրբեջանցիները Տավուշի երկայնքով տեղակայված իրենց բանակային ստորաբաժանումները փոխարինեցին սահմանապահ զորքերով։ Հետագայում դա իրենց հնարավորություն տվեց բանակի ազատված զորքերը ուղղել դեպի Արցախ։
Հունվարին, երբ նիկոլականներն արդեն «բարով-խերով» մեծամասնություն էին ԱԺ-ում, ադրբեջանցիները վերսկսեցին սպառնալիքները և գնդակոծությունները՝ արդեն ավելի ամրացված դիրքերից։
Հիշեցնեմ նաև, որ 2018-ի հոկտեմբերից դեկտեմբերը նիկոլական քարոզիչները մեզ հեքիաթներ էին պատմում գալիք խաղաղության մասին։ Թե բա. «տեսե՛ք, տեսե՛ք, է՛լ չկան կրակոցներ, չկան մարտական զոհեր, գնում ենք դեպի խաղաղություն»։
Լրիվ նույն բանն էլ հիմա են անում»։