Թալինում պաշտոնյա է ձերբակալվել կաշառքի գործով

Թալինում պաշտոնյա է ձերբակալվել կաշառքի գործով

12 սեպտեմբերի 2025 – 15:41 AMT

PanARMENIAN.Net – Թալինում գործող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում իրականացված խուզարկությունների արդյունքում մի քանի անձ ձերբակալվել է կաշառքի գործով։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Radar Armenia-ն։

«Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ», – հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Leave a Comment