Նիկոլին անվստահություն հայտնելու միակ հակառակորդը Ռոբերտ Քոչարյանն է․ Նարեկ Մալյան


Հասարակություն


«Արթուն ենք» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկար և կից գրել․

«Նիկոլին անվստահություն հայտնելու միակ հակառակորդը Ռոբերտ Քոչարյանն է: Նա այս պահին իմպիչմենտի իրականացման միակ արգելքն է: Սա արդեն հանրությանը հայտնի փաստ է:

Հուսով եմ ԱԺ լսումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորների մոտ ի վերջո կձևավորվի ազգային հարցի շուրջ միավորման ցանկություն:

Իմպիչմենտին չմիացած պատգամավորները, անկախ պատճառաբանություններից, վերջնական զրկվում են ընդդիմադիրի կոչումից, հետևաբար՝ արժեզրկվում են, հետևաբար որևէ ընտրական ցուցակի մասին կարող են մոռանալ: Ցանկացած ուժ՝ որն իր ցուցակում կունենա իմպիչմենտին չմիացած որևէ պատգամավորի անուն կարժանանա հանրային պարսավանքի:

Խաբեբաները որևէ ցուցակ չպետք է սողոսկեն»:


Leave a Comment