Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը արդեն Հայաստանում է

https://arm.sputniknews.ru/20250912/turqiaji-hatuk-nerkajacucich-serdar-qylychy-arden-hajastanum-e-93377637.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0c/93377139_207:48:1280:853_1920x0_80_0_0_ab1e1b5c64c38b9f5425574b59a19d83.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերդար քըլըչ

Բաժանորդագրվել

Հայաստան ժամանելուց առաջ Իգդիրում Քըլըչը անդրադարձել է «Թրամփի ուղու» կարևորությանը՝ այն անվանելով «Զանգեզուրի գիծ»։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստան– Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը արդեն Հայաստանում է։

Հայաստան-Թուրքիա սահմանին՝ «Մարգարա» անցակետի մոտ Սերդար Քըլըչին դիմավորել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Սեպտեմբերի 7–ին հայտնել էինք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:

Հայաստան ժամանելուց առաջ Քըլըչը եղել է Իգդիրում, որտեղ հանդիպել է մարզի նահանգապետի հետ։ Այնտեղ նա հայտարարել է, որ հայկական կողմը դրական է վերաբերվում սահմանի բացմանը, սակայն «որոշ նախագծերի իրականացումից առաջ անհրաժեշտ է մի շարք տեխնիկական աշխատանքներ կատարել»։ Նա նշել է, որ այդ բոլոր հարցերը կքննարկի իր հայ գործընկերոջ հետ։

«Մենք կքննարկենք այդ հնարավորությունները և կորոշենք, թե ինչ կարելի է անել երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար»,- ասել է Քըլըչը։

Քըլըչը նաև անդրադարձել է «Թրամփի ուղու» կարևորությանը՝ այն անվանելով «Զանգեզուրի գիծ»։

«Այս կապի գիծը հատկապես կարևոր է։ Զանգեզուրի գիծը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների համար՝ նոր հնարավորություններ բացելու տեսանկյունից։ Թուրքիայի նախագահի ցուցումներին համապատասխան՝ կարճաժամկետ հեռանկարում մենք ցանկանում ենք բացել այս գիծը և նպաստել երկու երկրների տնտեսությանը, հատկապես Իգդիրի և Կարսի զարգացմանը»,- ասել է Քըլըչը։

Leave a Comment