Լամին Յամալը խոսել է իր 18-ամյակի երեկույթի շուրջ սկանդալի մասին

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը խոսել է իր 18-ամյակի երեկույթի շուրջ ծագած սկանդալի մասին։

Իսպանացին հուլիսի 13-ին դարձավ 18 տարեկան։ Ֆուտբոլիստի երեկույթին ներկա էին տարբեր հայտնիներ։

«Ես չէի զայրացել, նույնիսկ զվարճալի էր։ Նրանք փորձեցին տարբեր ձևերով սևացնել դա։ Մի կին ասաց, որ ես աղջիկներին այսպես թե այնպես եմ ընտրել, և դա բոլորը սուտ էր։

Հետո կար պատմություն այնտեղ աշխատող մատուցողների հետ», – Յամալի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Leave a Comment