Որոշ տոներ
ՄԱԿ-ի Հարավ-Հարավ համագործակցության օր
Ծրագրավորողների միջազգային օր նահանջ տարիներին
Կաբո-Վերդե՝ Ազգային օր
Մեքսիկա՝ Սուրբ Պատրիկի գումարտակի կախաղան բարձրացված զինվորների հիշատակի օր
Եթովպիա՝ Ազգային ապստամբության օր
Թուրքմենիա՝ Ռուհնամի օր
Իրան՝ Իրանի կինոյի օր
Հայաստանում
1802 – ծնվել է լեզվաբան, պատմաբան և մանկավարժ Պողոս Հովնանյանը։
1894 – վախճանվել է դերասան Գրիգոր Աբրահամյանը։
1896 – ծնվել է իրավաբան, հեղափոխական շարժման մասնակից Ասատուր Խուրշուդյանը։
1932 – վախճանվել է հայազգի ռուսաստանցի խորհրդային ճարտարագետ և գյուտարար Հովհաննես Ադամյանը։
1949 – ծնվել է նկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադան (Գրիգորյան)։
1959 – ծնվել է մարզիկ, մարզիչ, մականախաղի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, եվրոպական և օլիմպիական խաղերի մրցանակակիր Սոս Հայրապետյանը։
1980 – վախճանվել է գիտության գործիչ, ֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը։
2002 – Կառավարության նիստում որոշում է ընդունվել կենսաթոշակի հերթական բարձրացման մասին։ Ըստ այդմ՝ գործադիրը կենսաթոշակառուի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց տրվող դրամական հավելումը, նախկին 60 դրամի փոխարեն, սահմանել է 80 դրամ։
2003 – Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Վեհարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվել է «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը և վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակին։
2005 – Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկել է «Արմմոնո» 3-րդ միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցել են 8 երկրներ ներկայացնող հանրահայտ դերասաններ։
2007 – վախճանվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդը։
2015 – Ոստիկանությունը առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացել է Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Եղել են բերման ենթարկվածներ։
Աշխարհում
մ.թ.ա. 490 – տեղի է ունեցել Մարաթոնի ճակատամարտը։
1185 – ամբոխի կողմից սպանվել է Անդրոնիկ Ա Կոմնինը, Կոմնինների դինաստիան դադարել է իշխել Բյուզանդիայում։
1504 – իր չորրորդ և վերջին նավագնացության ընթացքում Քրիստոփոր Կոլումբոսը Ամերիկայից ուղևորվել է Անգլիա։
1683 – Վիեննայում տեղի ունեցած ճակատամարտում քրիստոնյաները հաղթել են Օսմանյան Կայսրությանը։
1722 – ռուսական զորքերը գրավել են Դերբենդը և Բաքուն։
1764 – վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոն։
1799 – Դերբենդի շեյխ Ալի-խանը (Ադրբեջան) ընդունել է ռուսական քաղաքացիությունը։
1890 – անգլիացիները հիմնել են Սոլսբերի քաղաքը։
1905 – ռուս պրոֆեսոր Ցեգե-ֆոն-Մատեյֆելը առաջին անգամ իրականացրել է հաջողված վիրահատություն՝ հանելով փամփուշտը վիրավորի սրտից։
1907 – վախճանվել է վրացի իշխան, բանաստեղծ և ազգային գործիչ Իլյա Ճավճավաձեն։
1921 – ծնվել է լեհ ֆանտաստ գրող, փիլիսոփա և երգիծաբան Ստանիսլավ Լեմը։
1929 – վախճանվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը։
1933 – Լեո Սիլարդը առաջարկել է շղթայական ռեակցիայի գաղափարը։
1934 – Լատվիան, Լիտվան և Էստոնիան Ժնևում ստորագրված պայմանագրի համաձայն ձևավորել են քաղաքական դաշինք, որն անվանվել է Բալթյան Անտանտ։
1940 – Ֆրանսիայում գտնվող Լասկո քարանձավում հայտնաբերել են նախամարդու կատարած ժայռապատկերներ։
1943 – Բենիտո Մուսոլինին ազատ է արձակվել կալանքից՝ շնորհիվ Օտտո Սկորցենիի ղեկավարած գերմանացիների դիվերսիոն խմբի գործողությունների։
1944 – ծնվել է ամերիկացի կոմպոզիտոր և երգիչ-երգահան Բարրի Ուայթը։
1949 – ծնվել է խորհրդային գեղասահորդուհի, հասարակական գործիչ Իրինա Ռոդնինան։
1953 – Նիկիտա Խրուշչովն ընտրվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։
1953 – վախճանվել է հրազգային զենքի գյուտարար Հուգո Շմայսերը։
1958 – փորձարկվել է առաջին ինտեգրալային սխեման, որը ստեղծել էր «Texas Instruments» ընկերության ինժեներ Ջեկ Կիլբին։
1959 – տիեզերք է արձակվել «Լունա-2» միջտիեզերական կայանը, որը լուսնի մակերևույթ հասած առաջին կայանն է։
1980 – Ահմեթ Քենան Էվրենը իրականացրել է ռազմական հեղաշրջում Թուրքիայում։
2003 – վախճանվել է ամերիկացի քանթրի ոճի երգիչ Ջոնի Քեշը։
2012 – ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում պաշտոնապես ներկայացվել է iPhone 5-ը։
2024 – վախճանվել է ռուսաստանցի հայտնի լրագրող Նիկոլայ Սվանիձեն։
Կ. Խաչիկյան